Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Բրիտանիայի խորհրդարանը հավանություն տվեց Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկությանը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել դեկտեմբերի 12-ին։ Չորեքշաբթի օրենսդիր մարմնի վերին՝ Լորդերի պալատը կողմ քվեարկեց, որպեսզի մեկուկես ամիս հետո երկրում տեղի ունենան ընտրություններ. հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հաշվի առնելով, որ երեքշաբթի կառավարության՝ ընտրությունների անցկացման մասին առաջարկն արժանացել էր խորհրդարանի ստորին՝ Համայնքների պալատի հավանությանը, այժմ օրինագիծն անցել է խորհրդարանական քննարկումների բոլոր փուլերը։ Օրենքի կարգավիճակ այն պետք է ստանա, երբ ստորագրվի Եղիսաբեթ II թագուհու կողմից։ Այդ պատճառով հատկացվում է մեկ շաբաթից մի փոքր քիչ ժամանակ, քանի որ, որպեսզի ընտրությունները տեղի ունենան նշված ժամկետում, խորհրդարանը պետք է ընտրարշավի անցկացման համար լուծարվի նոյեմբերի 6-ից ոչ ուշ։