Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
23-րդ Կնեսետը (Իսրայելի խորհրդարան) ինքնաբերաբար լուծարվել է ընթացիկ տարվա պետական բյուջեի հաստատման ժամկետի լրանալու պատճառով: Օրենսդրության համաձայն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն մարտի 23-ին: Այս մասին հայտնում է Maariv հրատարակությունը:
«Ես բոլորին կոչ եմ անում զերծ մնալ լարվածության սրացումից և անել հնարավորը, որպեսզի ընտրարշավը կազմակերպվի ու ավարտվի կարգավորված և առանց բռնության»,- ասել է Կնեսետի խոսնակ Յարիվ Լևինը՝ հայտարարելով խորհրդարանի ինքնալուծարման մասին:
Այսպիսով՝ Իսրայելը երկու տարվա ընթացքում չորրորդ արտահերթ խորհրդարանական ընտրություններն է անցկացնելու: Նախորդ ընտրություններում աջ ու ձախ կուսակցությունները մոտավորապես նույնքան տեղ էին ստացել խորհրդարանում, ինչը խանգարում էր կառավարության ձևավորմանը:
2020-ի մարտի ընտրություններից հետո Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը և գլխավոր շտաբի նախկին պետ Բենի Գանցի «Կախոլ Լավան» կուսակցությունը բանակցություններ էին վարել ռոտացիոն կառավարության ձևավորման շուրջ, որն հաջողությամբ ավարտվել էր ապրիլի վերջին:
Դրանից հետո Կնեսետը հաստատել էր նոր կոալիցիոն կառավարության կազմը: Ենթադրվում էր, որ Նեթանյահուն մնալու է վարչապետ 18 ամիս: Կառավարության ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Գանցը պաշտոնավարման երկրորդ կեսին պետք է դառնար Իսրայելի վարչապետ, իսկ Նեթանյահուն զբաղեցներ նրա տեղը: Կնեսետը պաշտոնների փոխանակման օր էր նշանակել 2021 թվականի նոյեմբերի 17-ին: