կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-18 11:45
Տարածաշրջան

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547 նոր դեպք, մահացել է 21 մարդ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547 նոր դեպք, մահացել է 21 մարդ

Հայաստանում ապրիլի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 547 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 208 520-ի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 3878 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Ապրիլի 18-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 980 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 21 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4858-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 210 է, ընդհանուր առողջացածներինը՝ 187 466, փաստացի բուժվողներինը՝ 16 196 (մեկ օրում ավելացել է 616-ով): Մեկ օրում արվել է 3844 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 935427 թեստ: