Միասին կարող ենք
կարևոր
877 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-03 12:45
Աշխարհ

Հորմուզի նեղուցի համաժողովի մասնակիցները հրաժարվել են զորք ուղարկել տարածաշրջան. Politico

Հորմուզի նեղուցի համաժողովի մասնակիցները հրաժարվել են զորք ուղարկել տարածաշրջան. Politico

Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակին նվիրված միջազգային համաժողովի մասնակիցները մտադիր չեն ռազմական ուժեր ուղարկել տարածաշրջան՝ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացվող գործողության ֆոնին։ Այսմ մասին հայտնում է Politico-ն։

Հանդիպումը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ձևաչափով՝ Մեծ Բրիտանիայի նախագահությամբ։ Մասնակցել են 41 երկրների ներկայացուցիչներ։ Քննարկումներից հետո կողմերը եկել են այն եզրակացության, որ միջոցներ չեն ձեռնարկի մինչև հրադադարի հասնելը։

Politico-ի տվյալներով՝ բանակցությունների ընթացքում նկատվել է նավագնացության կտրուկ կրճատում. եթե նախկինում նեղուցով անցնում էր օրական մոտ 150 լցանավ, ապա հիմա՝ ընդամենը 10-20։

Համաժողովի մասնակիցներից պարբերականի աղբյուրը հայտնել է, որ «Սևծովյան նախաձեռնության» մոդելի կիրառումը Հորմուզի նեղուցի հետ կապված իրավիճակում չի քննարկվել, սակայն այդ փորձի որոշակի տարրեր կարող են օգտակար լինել։

Հանդիպումից հետո Մեծ Բրիտանիայի ԱԳՆ–ն հայտարարել է, որ մասնակիցները մերժել են նեղուցով անցնելու համար վճար սահմանելու Իրանի գաղափարը։