Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել ստեղծել հարձակողական անօդաչու թռչող սարքերի ավիակիր: Ենթադրվում է, որ այն պետք է կառուցվի Anadolu ունիվերսալ դեսանտային նավի հիման վրա. հաղորդում է Defense News-ը:
Anadolu UDC-ն ստեղծվել է 2018-ի փետրվարին: 2019-ի ապրիլին ջուրն է իջեցվել: Նավը նման է «Միստրալ» կարգի ուղղաթիռակիրներին: 27,1 հազար տոննա տարողությամբ ավիակիրն ի վիճակի է տանել 14 հարվածային և բազմանպատակային ուղղաթիռներ և երկու գրոհային անօդաչուներ:
Ավելի վաղ թուրքական զինուժը մտադիր էր այն կիրառել ամերիկյան F-35-ների համար, որոնք նավի տարբերակում ունեին վայրէջք կատարելու և կարճաժամկետ թռիչքի հնարավորություն: Սակայն Անկարային F-35 ծրագրից բացառելուց հետո թուրքական զինուժը մտադրվել է վրեազինել նավը և ստեղծել հարձակողական անօդաչու թռչող սարքերից բաղկացած ավիախումբ:
Այժմ կործանիչների փոխարեն ավիակիրը կկրի Bayraktar TB3 անօդաչու թռչող սարքեր: Դրանք տարբերվում են իրենց նախորդներից, որոնք հայտնի են դարձել Լիբիայում, Սիրիայում և Արցախյան պատերազմում, ավելի հուսալի անիվներով, ինչպես նաև երկարությամբ: Anadolu UDC-ի տախտակամածի վրա, փորձագետների կարծիքով, կարող են տեղակայվել մինչև 50 անօդաչու թռչող սարքեր. հայտնում է Discover24-ը: