|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 396.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.3703 |
| GBP | ⚊ | £ 475.51 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Վրաստանը հաճախ ադրբեջանական հակահայկական քարոզչության համար տրանզիտային երկիր է. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը` պատասխանելով այն հարցին, թե վրացական տարրերը ինչքանո՞վ են ներգրավված Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմում:
Նա նշեց, որ Ադրբեջանի համար հիմնականում աշխատում են Վրաստանի ադրբեջանցիները եւ այն վրացիները, ովքեր հակահայկական հայացքներ ունեն: Սակայն հակահայկական գործողությունները վրացական կողմից կանոնավոր բնույթ չեն կրում: