Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան պատրաստ է հարթակ տրամադրել Սուդանի շուրջ երկխոսության համար:
Այս մասին ապրիլի 20-ին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Սուդանի սուվերեն խորհրդի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Բուրխանի և Սուդանի սուվերեն խորհրդի ղեկավարի տեղակալ, արագ արձագանքման ուժերի առաջնորդ Մուհամեդ Համդան Դագալոյի հետ հեռախոսազրույցների ընթացքում:
Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապերի վարչությունից հայտնել են, որ երկու առանձին զրույցների թեման Սուդանում տեղի ունեցած վերջին իրադարձություններն են:
Ըստ աղբյուրի ՝Էրդողանը հակամարտող կողմերին կոչ է արել դադարեցնել զինված դիմակայությունն ու եղբայրասպանությունը։
Թուրքիայի նախագահն ընդգծել է երկխոսության վերսկսման և ողջախոհության պահպանման կարևորությունը ՝ Սուդանում առկա խնդիրները վերացնելու և Սուդանի ժողովրդի միասնությունն ապահովելու նպատակով:
Քաղաքական գործիչը հավաստիացրել է, որ Թուրքիան այսուհետ ևս աջակցություն կցուցաբերի Սուդանի պետությանը, ժողովրդին և պատրաստ է որպես միջնորդ երկխոսության հարթակ տրամադրել:
Թուրքիայի նախագահը նշել է նաև Խարթումի օդանավակայանում անվտանգության ապահովման անհրաժեշտությունը ՝ հումանիտար միջանցք ձևավորելու նպատակով, ինչպես Թուրքիայի քաղաքացիներին տարհանելու, այնպես էլ այդ երկիր հրատապ մարդասիրական օգնություն հասցնելու համար: