կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-25 13:17
Աշխարհ

ԱՄՆ-ը մշակել է միջուկային հարվածներ ընդդեմ Ռուսաստանի. Շոյգու

ԱՄՆ-ը մշակել է միջուկային հարվածներ ընդդեմ Ռուսաստանի. Շոյգու

Նոյեմբերին ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմավարական ռմբակոծիչները փորձել են հնարավոր միջուկային հարված հասցնել Ռուսաստանին: Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Ըստ նրա՝ ԱՄՆ ռազմավարական ուժերի «Global Thunder» զորավարժությունների ընթացքում 10 ռազմավարական ռմբակոծիչներ գրեթե միաժամանակ մշակել են արևմտյան և արևելյան ուղղություններով Ռուսաստանի դեմ միջուկային զենք կիրառելու տարբերակը:

Շոյգուն հավելել է, որ, ընդհանուր առմամբ, նոյեմբերին ռուսաստանցի զինվորականները երկրի սահմանների անմիջական մերձակայքում ամերիկյան ինքնաթիռների ակտիվության զգալի աճ են գրանցել։ Ամսվա ընթացքում ԱՄՆ ռազմաօդային ուժերը մոտ 30 չվերթ են իրականացրել դեպի Ռուսաստանի սահմաններ, ինչը 2,5 անգամ ավելի է, քան 2020 թվականի նույն ժամանակահատվածում։

«Մեր պետական սահմանից նվազագույն հեռավորությունը եղել է 20 կիլոմետր», - ասել է Սերգեյ Շոյգուն: