|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Արևմուտքի հայտարարություններն Աֆղանստան ռազմական ենթակառուցվածքների և ռազմական օբյեկտների հնարավոր վերադարձի մասին բացարձակապես անընդունելի են։ Այս մասին ընդգծել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ Աֆղանստանի Իսլամական Էմիրության արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մութաքիի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների ու ռազմական օբյեկտների՝ Աֆղանստանի տարածք հնարավոր վերադարձի վերաբերյալ Արևմուտքում հնչող հայտարարությունները համարում ենք բացարձակապես անընդունելի։ Հավանաբար, պատմությունը նրանց ոչինչ չի սովորեցնում», - նշել է Շոյգուն։
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ Աֆղանստանում ստեղծված բարդ հումանիտար իրավիճակը «Աֆղանստանի հողում Արևմուտքի ներկայացուցիչների 20-ամյա անպատասխանատու ներկայության արդյունքն է»։