|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 12-ին խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու համար ՀՀ կառավարության հետ համատեղ մեկնարկելիք՝ պատերազմական գործողությունների հետևանքով վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցություն ցուցաբերելու ծրագիրը:
Պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը խորհրդակցության մասնակիցներին է ներկայացրել աջակցության տրամադրման սկզբունքների նախագիծը, որը ներառում է կորսված կամ վնասված անշարժ ու շարժական գույքի, շրջանառու միջոցների ու այգիների դիմաց տրվող պետական աջակցությունը:
Իր խոսքում նախագահ Հարությունյանը կարևորել է տվյալ միջոցառման նշանակությունը բնակիչների ֆինանսական հիմնախնդիրների լուծման և Արցախի տնտեսության վերականգնման հարցում: Նախագահի հանձնարարությամբ կստեղծվի պետական հանձնաժողով, որը և կմշակի աջակցության տրամադրման կարգն ու մեխանիզմները՝ կարճ ժամկետում սկսելով ֆինանսական հատկացումները: