|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 11-ին այցելել է քաղաք Մարտունի, որտեղ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված շրջանում գյուղատնտեսության զարգացմանն առնչվող հարցերին:
Հատուկ ուշադրություն է դարձվել կառավարության կողմից մշակվող գյուղատնտեսության զարգացման նոր ծրագրի հիմնադրույթներին:
Նախագահը նշել է, որ այդ ծրագիրը նպատակ ունի նոր որակ հաղորդել ոլորտի զարգացմանը` ապահովելով կատարվող աշխատանքների որակի բարելավումը, ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը, ինչպես նաև պատասխանատվության բարձրացումը եւ տեղերում նախաձեռնողականության խթանումը:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, շրջվարչակազմի ստորաբաժանումների եւ համայնքների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք: