կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-08 22:30
Հասարակություն

Մեղք է․ էս անճոռնի դատարկությունը արձան մի կոչեք. Լիլիթ Գալստյան

Մեղք է․ էս անճոռնի դատարկությունը արձան մի կոչեք. Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը գրում է.

«Բայց դուք ի՜նչ էժանագին PR-իստ եք․ չտես, գռեհիկ ու անբարոյական:

Երեկ, Մայրության տոնին, իրենց ու մեր իրավունքների համար պայքարող հայ կանանց գետնաքարշ ու վայրենաբարո քարշ տվեցիք ոստիկանություն, ու նույն օրը կառավարության շենքի առջև տեղադրում եք «Անվախ աղջկա արձան» վերնագրվող «մշակութային այլանդակությունը»։

Մեղք է․ էս անճոռնի դատարկությունը արձան մի կոչեք։

Երեք տարի երկիրն այսպիսի կիթչի վերածեցիք․ ինչի դիպաք՝ ավերեցիք։ Ձեզ համար կարևորը ցուցանակն է, բուտաֆորիան, սուտը․․․Պետությունը կործանել ու հիմա ձեզ բմբուլներով եք զարդարում...»: