|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Բուդդայի` ոսկու նրբաթերթերով պատված երկու արձան է գողացվել Թաիլանդում` Շրի Սակհոն տաճարից. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Արձանները մոտ 200 տարվա պատմություն ունեն, եւ դրանց արժեքը գերազանցում է 300 հազար դոլարը: Ընդհանուր առմամբ, մոտ 60 կգ կշռող արձանները Թաիլանդ էին բերվել Մյանմայից եւ պահվում էին տաճարի սենյակներից մեկում, որտեղ երկար ժամանակ ոչ ոք չէր մտնում: Այն, որ արձանները չկան, հայտնաբերվել է պատահամբար: Ոստիկանության կարծիքով` կողոպտիչները մի քանիսն են եղել: Բացի արձաններից, նրանք մի քանի այլ հնագույն իրեր են գողացել: