|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ երկրի վարչապետը հերթական անգամ վիրավորեց բոլոր հոգևորականներին։ ՔՊ-ն և նրա առաջնորդը սեփական քաղաքական ձեռագիր են դարձրել պիտակավորումը, թիրախավորմումն ու ցեխարձակումը՝ Ամենայն Հայոց Հայրապետի և հոգևորականների հասցեին հնչեցնելով անհիմն մեղադրանքներ ու վիրավորանքներ։ Այս մասին գրել է Հայր Հովհաննես Թորգոմյանը։
Բայց որքան էլ իշխանական քարոզչամեքենան փորձի «վերափոխել» լուսավոր ու պայծառ Սուրբ Էջմիածնի պատկերը սեփական քաղաքական ներկապնակի մռայլ գույներով, մի բան անփոփոխ է մնում. հայ հոգևորականը իր ամենօրյա նվիրյալ ծառայությամբ շարունակում է պայծառ ու բարեզարդ պահել մեր սրբությունները, ամրացնել ժողովրդի հավատքը, մխիթարել ու զորացնել ազգի զավակներին։
Ի տարբերություն ՔՊ-ականների՝ որոնց քաղաքական բառապաշարը սնվում է պիտակավորումից, ատելության խոսքից ուվիրավորական արտահայտություններից, եկեղեցականը ծառայում է լռությամբ, աղոթքով, խոնարհությամբ և գործով։ Ցեխ շպրտելով սրբությունը չեն նսեմացնում. ընդամենը բացահայտում են սեփական բարոյական սնանկությունն ու հոգևոր դատարկությունը։