կարևոր
319 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-28 19:22
Քաղաքական

Մեր անվտանգության հիմնասյունը բանակն է, մնացածը լրացնող են․ Քրիստինե Վարդանյան

Եռաբլուրի աստիճանների վրա էս մարդիկ քարշ են տվել զոհվածների ծնողներին. Էդ մարդիկ չեն հրապարակել 44–օրյա պատերազմի բոլոր զոհերի ամբողջական ցուցակը՝ անուն, ազգանուններով։ Այս մասին այսօր՝ հունվարի 28–ին, Բանակի օրը, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով նրան, որ իշխանության ներկայացուցիչներն այսօր չեն այցելել Եռաբլուր, փոխարենը այցելել են երեկ, որը սահմանվել է Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։

«Եկեք հասկանանք, էդ մարդիկ կարո՞ղ են օր հարգել, տոն հարգել։ Այո, որևէ մեկը դեմ չէ, որ մենք պետք է միասնական օր ունենանք, բայց դա էլ պետք է լիներ ինչ–որ խորհուրդ ունեցող օր և չլիներ փախուստ, որ, օրինակ, նոյեմբերի 9–ին չգան, հունվարի 28–ին չգան, սեպտեմբերի 27–ին չգան։

Դրա իմաստը պիտի լիներ ընտրել մի օր, որը արտահայտում է մեր հավերժական պայքարը մեր ինքնության համար և խոնարհվեինք բոլոր նահատակների շիրիմներին, բայց այդ տրամաբանության չգնաց ամեն ինչ։ Ամեն ինչ գնաց նրան, որ այնպես անենք, որ հունվարի 28-ին հանկարծ չգանք Եռաբլուր, սեպտեմբերի 28-ին չգանք, նոյեմբերի 9–ին չգանք։ Կարծես արգելված է այդ մարդկանց բանակի մասին, մեր զոհերի,պատերազմի մասին խոսել։

Արհեստական ինչ էլ փորձեն փաթաթել, չի ստացվի, դրա համար եկեք չմթագնենք այս օրը, շնորհավոր հայոց բանակի տոնը բոլոր նրանց, ում համար սա իսկապես տոն է»,–ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում: