կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-01 09:25
Հասարակություն

Մարդու կարևորագույն ու մշտական կապիտալը եղել և մնում է գիտելիքը. Արմեն Աշոտյան

Մարդու կարևորագույն ու մշտական կապիտալը եղել և մնում է գիտելիքը. Արմեն Աշոտյան

Այսօր Սեպտեմբերի 1-ն է: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորել է Գիտելիքի օրվա առթիվ:

 

«Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, ծնողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ:

 

Սեպտեմբերի 1-ը ազդարարում է ուսումնական տարվա սկիզբը, որը նաև գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու և նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբ է : Տոնական այս օրը հատկապես առանձնակի ջերմությամբ ցանկանում եմ շնորհավորել բոլոր նրանց, ովքերառաջին անգամ են ոտք դնելու ուսումնական հաստատություն` դպրոց, բուհ, քոլեջ կամ ուսումնարան և մաղթել, որ այս սեպտեմբերի 1-ը դառնա լուսավոր ու մեծ ճանապարհի սկիզբը: Ժամանակակից աշխարհում բանիմաց ու բարեխիղճ մասնագետը պետության հարստությունն է և մարդու կարևորագույն ու մշտական կապիտալը եղել և մնում է գիտելիքը:

 

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, Ձեզ մաղթում եմ բարձր առաջադիմություն, իսկ մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը, հաջողություններ իրենց շնորհակալ աշխատանքում: Նոր ուսումնական տարվա մեկնարկով կրթության ոլորտի բոլոր պատասխանատուների, մանկավարժների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար սկսվում է աշխատանքային առավել պատասխանատու շրջան, որի ընթացքում բոլորիս՝ հատկապես մանկավարժների, սովորողների ու նրանց ծնողների ջանքերն ուղղվելու են մեկ կարևոր նպատակի` կրթել և դաստիարակել գիտելիք երով հարուստ, առողջ ու արժանապատիվ սերունդ:

 

Շնորհավորելով Հայաստանի, Արցախի և Սփյուռքի դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի ու Գիտելիքի օրվա կապակցությամբ` մաղթում եմ նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ»: