|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19- ի 8 817 նոր դեպք, հայտնում է ՌԴ կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը:
Կորոնավիրուսի նոր դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է Մոսկվայում (1 901), Սանկտ Պետերբուրգում (711) և Մոսկվայի մարզում (598):
Միևնույն ժամանակ, անցած 24 ժամվա ընթացքում 357 հիվանդ է մահացել, 8 212 մարդ ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցներից:
Ընդհանուր առմամբ, մինչ օրս Ռուսաստանում հայտնաբերվել է 4 580 894 COVID-19 դեպք 85 մարզերում: Ամբողջ ժամանակահատվածում արձանագրվել է մահվան 100 374 դեպք, բուժվել է 4 204 081 մարդ: