|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Անցած մեկ օրում Ռուսաստանում ի հայտ է բերվել COVID-19-ով հիվանդացության 13 868 նոր դեպք։ Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի տարածման վերահսկման և մոնիթորինգի օպերատիվ շտաբից։
Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է 244 մահ, բուժվել է 7 550 մարդ։
Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման սկզբից ի վեր 85 շրջաններում գրանցվել է վարակի 1 326 178 դեպք։ Ողջ ընթացքում արձանագրվել է 22 966 մահվան դեպք, բուժվել է 1 031 785 պացիենտ: