Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 800 հազարը՝ մեկ օրում ավելանալով 5 811-ով։ Այս մասին հայտնել են օպերատիվ շտաբից, հաղորդում է РИА Новости-ն։
ՌԴ-ում կորոնավիրուսից մահացել է 154 մարդ, հիվանդանոցից դուրս է գրվել 8444-ը։
Ամենից շատ դեպքերը գրանցվել են Մոսկվայում (645), Սվերդլովսկի մարզում (248) եւ Խանտի-Մանսիյսկի ինքնավար մարզում (196):
Հիվանդների մեկ քառորդը չունի կլինիկական դրսեւորումներ, այսինքն, հիվանդությունը ընթանում է առանց ախտանիշների:
Նախօրեին հաղորդվել էր 5848 նոր դեպքերի եւ 147 զոհերի մասին: Ընդհանուր համաճարակի սկսվելուց ի վեր երկրում գրանցվել է 800 849 դեպք, 588 774 մարդ արդեն ապաքինվել է, 13 046-ը մահացել է: