|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը մեկ օրում ավելացել է 1459-ով՝ հասնելով 10 հազար 131-ի. հայտնում է Yerkir.am-ը՝ ՏԱՍՍ-ին հղումով։
Նշվում է՝ վարակի դեպքեր գրանցվել են երկրի 81 տարածաշրջաններում:
Ըստ վերջին տվյալների՝ առողջացել է 698 մարդ, մահացել է 76-ը:
Սպառողների իրավունքների նկատմամբ վերահսկողության և մարդկանց բարեկեցության ապահովման ՌԴ դաշնային ծառայությունը տեղեկացնում է, որ երկրում ավելի քանի 1 մլն կորոնավիրուսի թեստավորում է կատարվել: Կառույցը նշել է, որ 171 հազարից ավելի մարդ կորոնավիրուսի կասկածով գտնվում է բժիշկների հսկողության տակ: