| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ազգային ժողովի արտահերթ նիստում 82 կողմ ձայների քվեարկությամբ երկրորդ ընթերցմամբ այսօր՝ ապրիլի 1-ին, ընդունվեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Այս նախագծով իշխանությունը հրաժարվեց ռեյտինգային ընտրակարգից և պատրաստվում է ընտրության գնալ համամասնական ընտրակարգով:
«Փակ համամասնական, փակ ցուցակների դեպքում առաջին դեմքերի կամ կուսակցությունների առաջին դեմքերի մրցակցությունը քաղաքագիտական կանոն է, և այստեղ որևէ մտահոգություն չի կարող լինել առ այն, որ առաջին դեմքերի մրցակցություն է: Հակառակը՝ անոմալիան այն է, որ տարածքային ընտրակարգերի լիստերի դեպքում, ցանկերի, ցուցակների դեպքում ընտրությունը տեղական բիզնես մարդկանց կամ այլ ապաքաղաքական շրջանակների միջև ռեսուրսների պայքարի մասին է»,- քվեարկությունից առաջ ասաց նախագծի հարակից զեկուցող, արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը:
Ընդդիմադիր խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել։
Նախագծի համահեղինակներն են ԱԺ պատգամավորներ Արման Բաբաջանյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահագն Հովակիմյանը եւ Համազասպ Դանիելյանը:
Նշենք, որ նախագծով առաջարկվում է հանել ռեյտինգային ընտրակարգը եւ ներդնել փակ համամասնական ցուցակներով ընտրակարգը: