Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հայաստանի Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկում է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հարցը:
Նշենք, որ ԱԺ այսօր արդեն առաջին ընթերցմամբ 88 կողմ 0 զեմ ձայներով ընդունել է համապատասխան նախագիծը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» եւ ԲՀԿ խմբակցությունները չեն մասնակցել նիստին եւ հիմա էլ չեն մասնակցում: Նրանք կարծում են, որ սա հակասահմանադրական գործընթաց է, անգամ սահմանադրական հեղաշրջում:
Երկրի մայր օրենքի փոփոխությամբ նախատեսվում է, որ դադարեցվում են ՍԴ այն դատավորների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի: Մնացած դատավորները շարունակում են պաշտոնավարել մինչեւ կլրանա նրանց ՍԴ դատավորի պաշտոնում 12 տարին:
Բացի այդ, սահմանվում է, որ ՍԴ դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարում է, որից հետո ՍԴ նախագահն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, որն իրականացվում է ՍԴ դատարանի դատավորների` սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո:
ՍԴ 9 անդամներից միայն 3-ն են պաշտոնավարել 12 տարուց ավելի: Հրայր Թովմասյանը պաշտոնավարել է ընդամենը 2 տարի, հետեւաբար, ըստ այս նախագծի նա կմնա ՍԴ դատավոր:
Սահմանադրության այս փոփոխություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Առավել մանրամասն՝ ուղիղ հեռարձակմամբ.