|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Կառավարությունը կունենա հետևյալ նախարարությունները`
արտաքին գործերի նախարարություն,
պաշտպանության նախարարություն,
արտակարգ իրավիճակների նախարարություն,
արդարադատության նախարարություն,
աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,
կրթության, գիտության և մշակույթի նախարարություն,
բնապահպանության նախարարություն,
առողջապահության նախարարություն,
ֆինանսների նախարարություն,
էկոնոմիկայի նախարարություն,
տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,
բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 8-ին հայտարարել էր, որ Սփյուռքի նախարարության փոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն` վարչապետի աշխատակազմում: Հանձնակատարը կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները Սփյուռքի հետ հարաբերություններում:
ԱԺ-ում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթի առաջին ընթերցմանը ևս դեմ էին քվեարկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները: