Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն հեղինակել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանը, Վարազդատ Կարապետյանն ու Բաբկեն Թունյանը:
Օրենքի նախագծով առաջարկվում է կորպորատիվ պարտատոմսերի տոկոսագումարներն ազատել եկամտային հարկից՝ պայմաններ ստեղծելով այդ շուկայի առաջանցիկ զարգացման համար՝ միաժամանակ ապահովելով պետական և կորպորատիվ արժեթղթերով գործարքների սպասարկման միասնական գործընթացներ, ինչը կնվազեցնի նաև գործառնական ծախսերը:
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացության է արժանացրել նախագիծը, սակայն կառավարությունն առաջարկել է հավանության չարժանացնել այն:
Նախագիծը հոկտեմբերի 4-ին կայացած նիստի ընթացքում ընդունվեց 105 կողմ, 1 դեմ և 5 ձեռնպահ ձայներով: