|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Մոսկվան կոչ է անում Անկարային ակտիվացնել Իդլիբի վերաբերյալ ձեռք բերբած հուշագրի կատարումը, մասնավորապես ապառազմականացված գոտու ստեղծման և ահաբեկիչներին ընդդիմադիր ուժերից առանձնացման մասով. այս մասին, ըստ Yerkir.am-ի, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ակնհայտ է, որ չի կարելի անվերջ հաշտվել ահաբեկիչների հետ Իդլիբում: Այդ ուղղությամբ Ռուսաստանը հանդես է գալիս 2018 թ. սեպտեմբերի 17-ին Սոչիում Իդլիբի վերաբերյալ ձեռք բերված հուշագրի ի կատար ածմամբ», - Զախարովայի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»:
Երեքշաբթի սիրիական կառավարական ուժերը հայտնել էին Իդլիբի նահանգում ավելի քան 40 գյուղի ազատագրման մասին և կոչ է արել խաղաղ բնակիչներին լքել այն բնակավայրերը, որոնք պահվում են զինյալների կողմից: