|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Коммерсантъ-ը հոդված է հրապարակել ԼՂ հակամարտության գոտում սրված իրավիճակի մասին, որում որոշ մանրամասներ են հայտնի դառնում Մոսկվայում հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածության վերաբերյալ:
Այսպես՝ ՌԴ գլխավոր շտաբում աղբյուրը նշել է, որ ՌԴ-ն միանգամից հասկացել է, որ դա հերթական հրաձգությունը չէ, այլ լայնածավալ պատերազմի նախերգանք:
«Այդ իսկ պատճառով, երկրի ղեկավարությանն իրավիճակի զեկուցումից անմիջապես հետո մենք կապ հաստատեցինք ՀՀ-ի և Ադրբեջանի մեր գործընկերների հետ, որպեսզի համոզենք նրանց՝ վայր դնել զենքը և նստել բանակցային սեղանի շուրջ»,- ասել է նա:
Աղբյուրը նշել է, ՌԴ ՊՆ-ն աշխատում էր դադարեցնել բախումները, որոնք մեծ հաշվով հանգում էին ադրբեջանական ԶՈՒ-ի՝ ռազմավարական բարձունքներում ամրապնդվելու փորձերին (օրինակ՝ Թալիշի մոտակայքում):
«Հայ զինված ուժերը, իրենց հերթին, փորձում էին դա թույլ չտալ: Իսկ արդեն ապրիլի 5-ին Մոսկվայում ՀՀ և Ադրբեջանի գլխավոր շտաբի պետերի հանդիպմանը հաջողվեց համաձայնեցնել կրակի դադարեցման պայմանները»,- նշել է նա:
Աղբյուրը հավելել է, որ ՌԴ-ն անհրաժեշտության դեպքում պատրաստ է իր վրա վերցնել միջնորդի դերը և, եթե պետք լինի, կանչել իր մոտ ՀՀ-ի ու Ադրբեջանի նախագահներին: