կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-25 13:55
Աշխարհ

Սորոսի կրթաթոշակը չխանգարեց Նեթանյահուին՝ Իսրայելում արգելել հիմնադրամի գործունեությունը

Սորոսի կրթաթոշակը չխանգարեց Նեթանյահուին՝ Իսրայելում արգելել հիմնադրամի գործունեությունը

Արդեն գիտեք, որ «Բաց հասարակությունների հիմնադրամը» հայտնի է նաև համալսարանների ֆինանսավորմամբ և կրթաթոշակներ ընձեռելով, որից անմասն չի մնացել նաև Բիբին, որը սովորել է Փենսիլվանիայի ավագ դպրոցներից մեկում, այնուհետև բակալավրիատի դիպլոմ և մագիստրոսական աստիճան է ստացել Մասաչուսեթսի Տեխնոլոգիական համալսարանում (BSc; MIT, MSc; MIT Sloan School of Management), իսկ դոկտորական աստիճանը՝ Հարվարդի համալսարանում:

Սակայն Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի (Բիբի) ատելությունն առ Ջորջ Սորոս չի թաքցվել՝ արտահայտվելով հատկապես 2017 թ., երբ առաջին անգամ հանրային կերպով Ջորջ Սորոսին որակեց որպես հակապետական գործիչ (Anti Israel): Նեթանյահուի խոսքով՝ Սորոսը փնովում է լեգիտիմ կերպով ընտրված կառավարությանը և վտանգում Իսրայելի ազգային անվտանգությունը ժողովրդավարության զարգացման շղարշով ծածկված հակազգային քարոզչությամբ՝ փորձելով երկիրը ներքաշել միջազգային արյունարբու խաղերի մեջ։

Հիշեցնենք՝ «Բաց հասարակությունների հիմնադրամն» արգելված է աշխարհի երկու երկրում, որոնցից մեկն Իսրայելն է, մյուսը՝ Ռուսաստանը: Նաև կան երկրներ, որ ակտիվ պայքարում են Սորոսի հիմնադրամի գործունեության դեմ, օրինակ՝ Հունգարիան (հիշենք 2017 թ. հակասորոսական արշավը), Թուրքիան («Բաց հասարակությունների հիմնադրամի» գլխավոր գրասենյակը փակվել է 2018 թվականից, բայց հիմնադրամից սնվող կազմակերպությունները գործում են), Եգիպտոսը ևն:

Արդյո՞ք սեփական հովանավորյալին ու հայրենակցին հանուն պետական շահի թիրախավորելը դավաճանություն է։ Կամ՝ կարելի՞ է սեփականը հանուն պետական շահի զոհելը որևէ պարագայում դավաճանություն որակել։ Նեթանյահուի պարագայում՝ պատասխանը միանշանակ է՝ ո՛չ: 

Ցավոք, Փաշինյանի իշխանությունը, չգիտակցելով այս պարզագույն ճշմարտությունը, երբեք չի դրժել օտար և կազմաքանդիչ ուժերին, այդ թվում՝ «Բաց հասարակությունների հիմնադրամին» (հայտնի՝ որպես Սորոսի հիմնադրամ) տված՝ հավատարմության երդումը՝ դրանով իսկ թշնամուն հանձնելով արյամբ ազատագրված Արցախն ու անդունդի եզրին հասցնելով Հայաստանի Հանրապետությունը:     

 

Նվեր Սաղաթելյան

«Լույս » հիմնադրամի կրթաթոշակառու