|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Դուք բարոյական իրավունք չունեք մեղադրելու կամ վիրավորական ձևով խոսելու «Հայաստան» խմբակցության և նրա առաջադրած թեկնածուի հասցեին: Այս մասին ԱԺ հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
«Ձեր թեկնածու Արթուր Մանուկյանին ես երկու անգամ հարց ուղղեցի, թե՝ ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր գործառույթները ՀՌՀ-ում, ասաց, որ ինքը առհասարակ ծանոթ չէ այդ օրենքին և հետագայում, երբ որ գնա աշխատանքի, ընկերներից կհարցնի, կիմանա, նույնիսկ չասաց, որ կկարդա: Բայց դա բոլորովին ձեզ վարանման դաշտ չտարավ և դուք միաձայնությամբ քվեարկեցիք նրան»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվում էր ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Անժելա Սեդրակի Նալբանդյանի թեկնածությունը: