Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մյանմարում ձերբակալել են Ջորջ Սորոսի հիմնած «Բաց հասարակություն» հիմնադրամի տեղի մասնաճյուղի ֆինանսական տնօրեն Ֆյու Փա Փա Թյոյին և կալանք սահմանել կազմակերպության բանկային հաշիվների նկատմամբ: Հիմնադրամի մի խումբ աշխատակիցները կասկածվում են երկրի ռազմական իշխանությունների դեմ բողոքի շարժումն ապօրինաբար ֆինանսավորելու համար:
Իշխանությունները նրանց մեղադրել են փետրվարի սկզբին 1,4 մլն դոլարի անօրինական կանխիկացման համար: Այն ժամանակ երկրում սկսել էին բողոքի ակցիաներն ու գործադուլները՝ ընդդեմ ռազմական խունտայի: Մարտի սկսզբին գործադուլներին մասնակցում էր երկրի պետաշխատողների 70 տոկոսը: Հիմնադրամին մեղադրում են նաև առանց Կենտրոնական բանկի թույլտվության բանկերից մեկում 5 մլն դոլարի ավանդ ներդնելու համար:
Բաց հասարակության հիմնադրամի գրասենյակը այս առիթով հայտարարություն է տարածել, որով կոչ է անում անհապաղ ազատել գրասենյակի ֆինանսական տնօրենին. «Մենք անհանգստացած ենք այն հաղորդագրություններից, որ իշխանությունները փորձում են հարցաքննել և ձերբակալել անձնակազմի մյուս անդամներին»,- նշված է հայատարարության մեջ:
Հիշեցնենք, որ Մյանմարում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել փետրվարի 1-ին: Իշխանությունը եկած զինվորականները պետական խորհրդական Աուն ՍԱն Սու Չժիին մեղադրում են որպես կաշառք 11 կգ ոսկի և 600 հազար դոլար ստանալու համար: