կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-02 12:58
Տարածաշրջան

Նազարբաևի դուստրը վերընտրվել է Սենատի նախագահի պաշտոնում

Նազարբաևի դուստրը վերընտրվել է Սենատի նախագահի պաշտոնում

Դարիգա Նազարբաևան այսօր՝ սեպտեմբերի 2-ին, վերընտրվել է Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի նախագահի պաշտոնում. հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Այսօր ավելի վաղ Ղազախստանի նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաևն առաջադրել էր նրա թեկնածությունը հանրապետության խորհրդարանի վերին պալատի նախագահի պաշտոնում։  

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դուստր Դարիգա Նազարբաևան պալատի խոսնակ էր ընտրվել դեռևս 2019 թվականի մարտին։ Օգոստոս ամսին Տոկաևը վերանշանակել էր նրան Սենատի պատգամավորի պաշտոնում՝ կապված լիազորությունների ժամկետի ավարտի հետ։