Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՆԱՏՕ-ն կարող է ուժեղանալ ներքին տարաձայնությունների ժամանակաշրջանի ավարտից հետո և պետք է Թուրքիային պահի անդրատլանտյան կապերի կենտրոնում: Այդ մասին մարտի 23-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Բլինքենը նշել է, որ, չնայած Անկարայի հետ հանրային տարաձայնություններին, ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն մեծ շահագրգռվածություն ունեն Թուրքիան դաշինքում պահելու հարցում. գրում է Hurriyet-ը:
«Թուրքիան երկարաժամկետ և արժեքավոր դաշնակից է»,- շեշտել է Բլինքենը՝ հավելելով, որ դաշինքում մնալը նույնպես բխում է Անկարայի շահերից:
Նրա խոսքերը հնչել են ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման նախօրեին Դաշինքի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգին ուղղված ուղերձում:
Բլինքենը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ն ցույց է տվել իր արդյունավետությունը որոշ տարաձայնություններ լուծելու հարցում, հատկապես՝ Արևելյան Միջերկրական ծովում՝ «ծառայելով որպես ապակոնֆլիկտային, ապաէսկալացիայի, առաջ տանող ճանապարհ գտնելու միջոց»: Դա անվանելով «դրական քայլ»՝ պաշտոնյան նշել է, որ աշխատանքները պետք է շարունակվեն:
Ստոլտենբերգն իր հերթին ասել էր, որ կան տարաձայնություններ և մտահոգություններ Ռուսաստանից Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգը գնելու՝ Թուրքիայի որոշման և Արևելյան Միջերկրական ծովի իրադրության վերաբերյալ, ինչի մասին ինքը հայտնել է Անկարային:
«Միևնույն ժամանակ, ես համոզված եմ, որ ՆԱՏՕ-ն պետք է լինի մի հարթակ, որտեղ դաշնակիցները միասին նստում են նույն սեղանի շուրջը, երբ տարաձայնություններ կան: Եվ հետո մենք դիմում ենք նրանց, ապա քննարկում ենք դրանք, և սա հենց այն է, ինչ մենք փորձում ենք անել»,- ասել է նա:
Ստոլտենբերգը նաև հավելել է, որ ՆԱՏՕ-ն կարող է ստեղծել Թուրքիայի և Հունաստանի միջև հակամարտությունն ապաէսկալացնելու մեխանիզմ` Արևելյան Միջերկրական ծովում միջադեպերի և պատահարների ռիսկը նվազեցնելու համար, իսկ ՆԱՏՕ-ի ռազմածովային ներկայությունը Էգեյան ծովում միավորել է Թուրքիան, Հունաստանը և ԵՄ-ն: