| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայտնել էինք, որ Իրանի արտաքին գործերի նախարարությունը Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությանը մեղսակից է անվանել ԱՄՆ-ին։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն այս մասով հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ներգրավված չէ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը։
«Սա մի բան է, որի մասին մենք տեղյակ չէինք կամ ներգրավված չէինք: Շատ դժվար է ենթադրել», - ասել է Բլինկենը Channel News Asia-ին տված հարցազրույցում Սինգապուր կատարած այցի ժամանակ:
Հիշեցնենք՝ Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան։ Շարժումը հայտարարել է, որ հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հանիան մասնակցել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ կստիպի Իսրայելին զղջալ Հանիեի սպանության համար։
Իր հերթին Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իսրայելին «խիստ պատիժ» է խոստացել ՀԱՄԱՍ կազմակերպության քաղաքական թևի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության համար:
ՌԴ ԱԳՆ-ն ևս անդրադարձել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մահվանը՝ որակելով սյն քաղաքական սպանություն։