կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-18 12:42
Աշխարհ

Թուրքիան վերսկսել է ներխուժումը Սիրիա՝ չնայած ԱՄՆ-ի հետ համաձայնությանը

Թուրքիան վերսկսել է ներխուժումը Սիրիա՝ չնայած ԱՄՆ-ի հետ համաձայնությանը

Թուրքիայի զինված ուժերը ուրբաթ վերսկսել են հարձակումները Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող Ռաս ալ Այն քաղաքի վրա՝ չնայած ժամանակավոր հրադադարի շուրջ ԱՄՆ-ի հետ համաձայնությանը. հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով  Al Mayadeen-ին:

Հայտնի է դարձել, որ վերսկսվել են քաղաքի գնդակոծություններն ու բախումները, կրակոցներ են հնչել, եւ ծուխ է երևացել մի քանի թաղամասերում:

Թուրքիայի իշխանությունները դեռեւս չեն մեկնաբանում այդ տեղեկությունը:

Նախօրեին ԱՄՆ-ը եւ Թուրքիան Անկարայում բանակցությունների արդյունքներով Սիրիայի հյուսիսում թուրքական գործողությունների դադարեցման շուրջ համաձայնության էին հասել: Թուրքիան համաձայնել էր 120 ժամով դադարեցնել կրակը, որպեսզի «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» կոալիցիայի քրդական ստորաբաժանումները լքեն Թուրքիայի կողմից ստեղծվող անվտանգության գոտու շրջանը: