Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտահոգություն է հայտնել, որ Թուրքիան կարող է փորձել ազդել Ֆրանսիայում գալիք ընտրությունների վրա:
«Սպառնալիքները քողարկված չեն, ուստի կարծում եմ, որ մենք պետք է շատ խելամիտ լինենք»,- երեքշաբթի հայտարարել է Մակրոնը France 5-ին տված հարցազրույցում:
Միևնույն ժամանակ, նա չի հստակեցրել, թե ինչպես և որ ընտրություններին Թուրքիան կարող է փորձել միջամտել՝ հունիսին կայանալիք տարածաշրջանային ընտրությունների՞ն, 2022 թ. նախագահականի՞ն, թե՞ երկուսին էլ: Մակրոնը միայն նշել է, որ Թուրքիան «խաղալու է հասարակական կարծիքի վրա»:
Միաժամանակ, նրա խոսքով, Թուրքիայի հետ երկխոսությունը դեռ անհրաժեշտ է, մասնավորապես՝ սիրիացի փախստականների հարցի շուրջ:
«Եթե միանգամից ասենք՝ մենք այլևս չենք կարող աշխատել ձեզ հետ, քննարկումներ չկան, նրանք կբացեն դռները, և դուք կունենաք 3 միլիոն սիրիացի փախստականներ, որոնք կժամանեն Եվրոպա: Մենք պետք է աշխատենք Թուրքիայի հետ»,- ասել է Մակրոնը։