|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Թուրքիայում խոզի գրիպի հետևանքով մահացել է Լութֆի Քըրդալ ուսումնական և հետազոտական հիվանդանոցում բուժվող հիվանդներից մեկը:
Ինչպես տեղեկացնում է Demokrathaber-ը՝ հիվանդանոցում նույն վարակով բուժվող ևս երեք հիվանդ կա:
Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեդ Մյուզզինօղլուն հայտնել է, որ խոզի գրիպի հետևանքով մահացածների ընդհանուր թիվը երկուսն է, իսկ վարակվածներից թիվը՝ 12-ը:
Սակայն թուրք նախարարը անհանգստանալու կարիք չի տեսել: «Այս պահի դրությամբ գրիպի դեմ պատվաստումների հարցում ոչ մի խնդիր չունենք: Խուճապի կարիք չկա»,-ասել է նախարարը: