կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-10 14:26
Տարածաշրջան

Կահիրեի համաժողովը դատապարտել է Թուրքիայի միջամտությունը Լիբիայի ներքաղաքական ճգնաժամին

Կահիրեի համաժողովը դատապարտել է Թուրքիայի միջամտությունը Լիբիայի ներքաղաքական ճգնաժամին

Հունվարի 8-ին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում Լիբիայի հարցով հանդիպում է տեղի ունեցել Եգիպտոսի, Հունաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի և Իտալիայի արտգործնախարարների միջև։

Հանդիպման ավարտին արտգործնախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ընթացքում ստորագրվել է նաև համատեղ հայտարարություն: Թուրքական աղբյուրի պնդմամբ` մամուլի ասուլիսին և հայտարարության ստորագրությանը չի մասնակցել Իտալիայի արտգործնախարարը, քանի որ նախօրեին հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:

Թուրքական մի շարք աղբյուրներ գրել են, որ  5 երկրների արտգործնախարարների նշյալ հանդիպումը հակաթուրքական բնույթ է կրել: 

Եգիպտոսի արտգործնախարար Սեմիհ Շյուքրին ասել է, որ Թուրքիան շարունակվում է աջակցել Լիբիայի ծայրահեղականներին և հավելել, որ պետք է ջանքեր գործադրել միջազգային հանրության շրջանում Լիբիայի հարցում միասնական գաղափար ձևավորելու ուղղությամբ. ըստ Yerkir.am-ի՝ հաղորդում է ermenihaber.am կայքը։

Նրա խոսքով` միջազգային հանրությունը պետք է դադարեցնի Թուրքիայի կողմից Լիբիայի ծայրահեղական խմբավորումներին տրամադրվող աջակցությունը:

Ֆրանսիայի արտգործնախարարն էլ նշել է, որ Լիբիայի հարցում Թուրքիայի ներգրավվածությունը վերջինիս համար առիթ է Արևելյան Միջերկրածովում գազի որոնումները խորացնելու համար:  

Կիպրոսի արտգործնախարար Նիկոս Քրիստոդուլիդեսն էլ ընդգծել է, որ Լիբիայի հարցում Թուրքիայի միջամտությունը սպառնում է տարածաշրջանի կայունությանը:

Իսկ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը նկատել է, որ  Թուրքիայի և Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայիզ Սարաջի միջև համաձայնությունները վտանգում են խաղաղությունն ու անվտանգությունը Միջերկրական ծովում: