կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-24 08:27
Առանց Կատեգորիա

Փաշինյանին համոզել են, բայց հիմա էլ դեմ են Ծառուկյանը, Վանեցյանը, Քոչարյանը. «Հրապարակ»

 Փաշինյանին համոզել են, բայց հիմա էլ դեմ են Ծառուկյանը, Վանեցյանը, Քոչարյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր ԸՕ-ի ընդունման հարցով Փաշինյանը վերջին օրերին  քննարկում է ունեցել ոչ միայն իր թիմի հետ, այլեւ սորոսական ՀԿ-ների, որոնք էլ նրան բացատրել են, որ ճիշտ է՝ ռեյտինգային ընտրակարգը ձեռնտու է բոլոր իշխանություններին, բայց ստեղծված իրավիճակում, երբ Փաշինյանն ու թիմը կորցրել են վարկանիշը, հենց իր շահերից է բխում համամասնական ընտրակարգը։

Այս մոդելի դեպքում զգալիորեն կնվազի ընտրողների մասնակցության ցուցանիշը։ Եթե ռեյտինգայինի դեպքում մոտ 1500 թեկնածուն ջանասիրաբար մարդկանց բերելու է քվեարկության՝ աշխատելով իրենց եւ կուսակցության հաղթանակի համար, ապա համամասնականի դեպքում այդ ակտիվությունը չի լինելու, եւ մասնակցությունը կրկնակի նվազելու է, իսկ ինչքան քիչ լինի ընտրողների քանակը, այնքան մեծ է շանսը, որ իշխանությունը 50+1 կհավաքի։

Բայց խաղի կանոնները փոխելու հեռանկարն ընդդիմադիրների մոտ է դժգոհություն առաջացրել։ Մեզ ասացին, որ դեմ են ե՛ւ Գագիկ Ծառուկյանը, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Արթուր Վանեցյանը, միայն ՀՅԴ-ն է համամասնականին կողմ։ Հայրենիքի փրկության շարժումը հնարավոր է առաջիկայում հանրահավաքներն ակտիվացնի, եւ ԱԺ ընդդիմությունն էլ դեմ արտահայտվի իշխանական ԸՕ-ն անցկացնելուն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։