կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-26 13:44
Քաղաքական

Շտաբի պետը, որ չորս օրից ասել էր վատ ա վիճակը, պետք է արդեն գնդակահարված լիներ. կամավոր

Շտաբի պետը, որ չորս օրից ասել էր վատ ա վիճակը, պետք է արդեն գնդակահարված լիներ. կամավոր

Ճարտարապետ Արսեն Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Չեմ հասկանում, ո՞վ և ինչո՞ւ է քննարկման դաշտ նետել «պատերազմը պետք էր ավելի շուտ կանգնեցնել» թեզը, եթե ավելի կարևոր է՝ ինչու՞ չշարունակեցինք կռվել։ Ասեմ, որ դիրքերում էինք, երբ իմացանք, որ ամեն ինչ ավարտվել է, և այն ժամանակ մենք էլ էինք մտածում, որ երևի էլ հնար չկար։ Այդպես էինք մտածում, որուհետև հրամանատարությունը զինվորների հետ անընդհատ կապի մեջ չէր, չէր տեղեկացնում իրավիճակի մասին, խնդիրներ չէր դնում, զուտ դիրքում կանգնած էինք։ Նաև տեսանք, ինչ էր թափվում երկնքից Մարտակերտի ու Մռավի դիրքերի վրա ամսի 9 գիշերը՝ ժամը 23-ից մինչև գիշերվա 1-ը։ Եվ այո, մտածում էինք, որ հեսա էս կողմից ա սկսվում լայնածավալ հարձակումը, բայց բոլորը պատրաստ կանգնած էին։

Կապվել֊հագնվել, նռնակները վերցրել, սպասում էինք։ Ու մեկ էլ՝ վերջ, չկրակեք։ Հետո շատ բաներ իմացա, ծանոթներից, տարբեր շրջաններում կռվողներից, հարցազրույցներից։ Էն իմացա, ինչ մեզ չէին ասում, և հիմա համոզված եմ, միգուցե սխալ եմ, կարող ա, որ պետք էր շարունակել դիմադրությունը։ Հաստատ, ավելի շատ զոհ կունենայինք, ահռելի տարածքներ կկորցնեինք, բայց վստահ եմ, այսպիսի կատաստրոֆիկ պարտություն չէր լինի։

Ինձ իրավունք եմ վերապահում նման բան ասել, քանի որ անձամբ այնտեղ էի և համոզված եմ, որ շարունակելու դեպքում իմ և զինակիցներիս վերադառնալու շանսերը շատ փոքր էին, բայց մենք բոլորս էլ գիտակցաբար պատրաստ էինք կռվելու, ուղղակի ասող չկար, խոսքը մեր անմիջական հրամանատարների մասին չէ, իրենք էլ մեր պես չգիտեին, ինչ ա կատարվում։ Այ հենց դավաճանությունն այստեղ է։

Առաջին պատերազմի ժամանակ էլ ահավոր վիճակներ են էղել, քանի անգամ։ Կամ պատկերացրեք, ֆաշիստները մի քանի շաբաթում ջախջախեցին կարմիր բանակը, հասան Մոսկվա, ինչու՞ Սովետը չհանձնվեց։ Կարող ա պարզունակ օրինակ էր, կարևոր չէ, բայց կարծում եմ, շան գլուխը այստեղ է թաղված։ Կամ պետք էր խաղաղ ճանապարհով սաղ հանձնել, թողնել գնալ, կամ մինչև վերջ կռվել։ Ու էդ դիսկուրսը, թե բա խի հոկտեմբերին չհանձնվեցինք, չեմ ընդունում։ Իսկ էդ շտաբի պետը, որ չորս օրից ասել էր վատ ա վիճակը, պետք է արդեն գնդակահարված լիներ, իրա պատասխանատվությունն էր այնպես անել, որ տոշնի լինի»։