|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
ՀՀ նախագահի կողմից առաջ քաշված ոչ միայն յոթ տոկոսանոց տնտեսական աճը, նաև եկամուտների առաջանցիկ բարձրացումը, համեմատած գնաճի հետ, պահպանված չեն: Իսկ թե ինչո՞ւ նախագահը ներկա կառավարությանը տուն չի ուղարկում, այդ հարցին ինքը պետք է պատասխանի: «Այս կառավարությունը վաղուց պետք է գնար սուրճ խմելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ հրաժարական չի տալիս ներկա կառավարությունը:
Նրա խոսքով` որպես տնտեսական աճի խոչընդոտ` ՀՀ նախագահը բերում է միջազգային տնտեսական վատ դրությունը: Իսկ նախագահին ներկայացված ցանկացած տեղեկատվություն պետք է հիմնված լինի լուրջ և ողջամիտ կանխատեսումների ու վերլուծությունների վրա: Եթե այդ կանխատեսումները սխալ են եղել, ուրեմն, ըստ Արծվիկ Մինասյանի, պետք է պատժել մեղավոր անձանց: