Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
Փողոցից մեկին վերցրեք, դրեք այնտեղ, 10 անգամ Հայաստանի համար ավելի լավ կլինի՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման առաջադրած վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կառավարության ելումուտը շրջափակելու՝ բողոքի ակցիայի ժամանակ։
«Հարցը հետևյալն է՝ եթե մենք ուզում ենք գնալ քաղաքակիրթ ճանապարհով, այսինքն, չքանդել պետությունը, ապա այստեղ ժողովուրդը պետք է մասնակցի։ Եթե 100 հազար մարդ այստեղ լիներ, ապա հարցը վերջացած կլիներ։ 100 հազարավոր մարդիկ կան, չէ՞, որ դժգոհ են, հասկանում են, որ երկիրը կործանվում է, բայց տանը նստած են՝ մեկը մեկին չի վստահում»,-ասաց Վազգեն Մանուկյանը։
Նա հասկանում է, որ ժողովուրդն էլ է մեղք՝ դեպրեսիայի մեջ է, 2,5 տարի առաջ ոտքի ելավ՝ ենթադրելով, որ լավ կյանք է ունենալու, հիմա ամաչում էլ է դուրս գալ արդեն։ Բայց նա վստահ է, որ ժողովուրդը այդ դեպրեսիվ վիճակից դուրս կգա։
Հայաստանում ինչ որ կատարվի, կատարվելու է ոչ թե ջոկատների միջոցով, այլ ժողովրդի միջոցով՝ վստահեցրեց Վազգեն Մանուկյանը։
Դիտարկմանը, որ Փաշինյանը հրաժարական չի տալիս, քանի որ կա ժողովրդի մի հատված, որը չի ուզում նա հեռանա, Վազգեն Մանուկյանը պատասխանեց՝ աշխարհի ցանկացած երկրում, ցանկացած ժամանակ միշտ էլ մի հատված կա, որ իշխանության կողմն է լինում, բայց Փաշինյանը երկիրը կործանել է, և հանցագործը պիտի նստի բանտում։
«Ինչքան շուտ անեինք, հիմա Սյունիքն ավելի շատ պահպանած կլինեինք, եթե շուտ վերջացնեինք այդ գործը։ Հիմա կուշացնենք՝ էլի բան կկորցնենք։ Հիմա էլ պայմանագիր կկնքեն Ադրբեջանի հետ, որ պետք է ֆիքսեն այդ սահմանները, հետո մենք մեծ պրոբլեմ ենք ունենալու այդ սահմանները հետ վերադարձնելու համար»,-ասաց Վազգեն Մանուկյանը։
Նա փաստեց, որ պատերազմի ակտիվ շրջանը թեև վերջացել է, հիմա էլ սողացող օկուպացիան է շարունակվում։
«Մենք արդեն կորցրինք հսկայական տարածքներ, կորցրինք հազարավոր երիտասարդների, կորցրինք պատիվն ամբողջ աշխարհում, կորցրինք ինքնավստահությունը, շարունակում ենք կորցնել ու կորցնելու ենք ավելի շատ։ Անցյալը եթե նույնիսկ մոռանաս, ապագայի մասին մտածելով պետք է արագորեն այդ հարցը լուծել, իսկ այդ հարցը լուծում է ժողովուրդը։ Ցանկացած իշխանության ժամանակ կան գող ու ավազակներ, կան ազգին նվիրված մարդիկ, հերոսներ եւ այլն. բաժանեց հին ու նորի, հետո բաժանեց կոռուպցիոներ եւ ոչ կոռուպցիոներ, զինվորականներին սկսեց դատել դրա համար, հիմա էլ ասում է՝ էլիտա եւ ժողովուրդ։ Նա անընդհատ բաժանում է եւ զարմանալի է, որ կա ժողովրդի մի հատված, որը մի հատ սուտասան, տգետի ասածը հալած յուղի տեղ ընդունում է»,-ասաց Վազգեն Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․