|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Եթե զրոյից ցածր գնահատական լիներ, Ադրբեջանն այդպես էլ կգնահատվեր: BBC-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում Ադրբեջանում մարդու իրավունքների մակարդակը այսպես է բնութագրել միջազգային իրավապաշտպան, Freedom House կազմակերպության Հարավային Կովկասի գծով վերլուծաբան, Ադրբեջանի վերաբերյալ զեկույցի հեղինակ Քեթրին Մախալեկը: Փորձագետը նշել է, որ անկախացումից հետո բարեփոխումների ուղիով գնալու փոխարեն Ադրբեջանը բռնել է ավտորիտարիզմի ուղին:
«Ադրբեջանում կարծում են, որ միջազգային այնպիսի միջոցառումների անցկացմամբ, ինչպիսիք են «Եվրատեսիլ»-ը, Ինտերնետի կառավարման ֆորումը կամ էլ կայանալիք Եվրոպական օլիմպիական խաղերը, կարող են իրենց ներկայացնել որպես «ժամանակակից, գեղեցիկ, զարգացած պետություն», և Արևմուտքը չպետք է նշանակություն տա Ադրբեջանում մարդու իրավունքների խախտմանը: Ադրբեջանի իշխանությունը պետք է հասկանա, որ նավթ և գազ ունենալը դեռ չի նշանակում, որ նրանք կարող են անել այն, ինչ ուզում են»,- ասել է փորձագետը: