կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-20 17:05
Քաղաքական

«Ալյանս» կուսակցությունը ձևավորում է ընտրական հսկողութան շտաբ

«Ալյանս» կուսակցությունը ձևավորում է ընտրական հսկողութան շտաբ
«Ալյանսի» մի քանի հարյուր նոր անդամներ այսօր ստացել են վկայականներ և համալրել են նախընտրական գործունեություն իրականացնող ակտիվի կազմը։
 
««Ալյանս» կուսակցությունում լրջորեն պատրաստվում են ընտրական տեղամասերում հսկողություն իրականացնել, որի համար 2000 հոգուց բաղկացած համահանրապետական շտաբ է ձևավորվում։
 
Կուսակցությունում համարում են, որ ոչ մի պարագայում չի կարելի վստահել, որ իշխանությունները ընտրություններ կկազմակերպեն հավուր պատշաճի, և պետք է սեփական ուժերով սահմանել խիստ հսկողություն և՛ քվեարկության, և՛ հաշվարկի գործընթացների նկատմամբ», - նշված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։