| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  6 տարի առաջ - 2019-06-11 17:01
            6 տարի առաջ - 2019-06-11 17:01  
         
                
            «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի գրասենյակի առջև ՎԵՏՕ շարժումը կրկին բողոքի ակցիա է իրականացնում` պահանջելով լուծարել գրասենյակը:
Նախաձեռնության անդամ Նարեկ Մալյանի խոսքով` սորոսականներն ատում են Հայ Առաքելական եկեղեցին: «Հայաստանում կան ամերիկացի և հրեա միլիարդատերերի կողմից վարձկաններ, որոնք քննադատում են մեր պետությունը, իրավապահ համակարգը, փորձում են կեղծ, սուտ քննադատությամբ քանդել մեր պետականության հիմքերը»,- ասաց նա` հավելելով`շարժման մասնակիցները որևէ խնդիր չունեն գրասենյակի մոտ կանգնած ոստիկանների հետ:

«Մենք ունենք պահանջ որպեսզի օրենսդրական փոփոխություններ լինեն, որ այս աղբը հանենք, շպրտենք դուրս»,- հայտարարեց Մալյանը:
Նա անդրադարձ կատարեց նաև արդարադատության նախարարի հրաժարականի պատճառներին: Մալյանի կարծիքով`Արտակ Զեյնալյանն ակտիվ համագործակցում էր «Բաց հասարակության հիմնադրամներ» գրասենյակի հետ, բայց, հասկանալով, որ այն պայմանները, որ դնում է գրասենյակն իր առջև, հակապետական են, հրաժարվել էր դրանք կատարել:

«Հենց դա էլ զայրացրել է Լարիսա Մինասյանին, որն էլ ստիպել է Զեյնալյանին, որ հրաժարականի դիմում ներկայացնի»,- պարզաբանեց Մալյանը` հավելելով. «Սորոսի գրասենյակը պահանջում է վարչապետից, որ Հայաստանում արդարադատության նախարար նշանակվի Ռուստամ Բադասյանը, որի վեթինգով կզբաղվենք, կենսագրական առանձին դրվագներին մենք կանդրադառնանք, խոսքը հատկապես նրա` զինծառայությունից խուսափելու մասին է՝ ինչ-որ հիվանդության պատճառով: Այս պահին փակագծեր չեմ բացի, թող նշանակումը լինի, նոր: Այս թեմայով հրապարակելու բազմաթիվ նյութեր ունենք»:
