|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հեռուստա- և կինոպրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանն արդեն ավարտել է «Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմի հայ դերասանների ընտրությունը: Դիշդիշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանում ոչ միայն ճամփորդում ենք, այլ նաև աշխատում: Արդեն ավարտվել է «Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմի հայ դերասանների ընտրությունը: Նկարահանումները` շուտով»:
Դիշդիշյանը նաև լուսանկար է հրապարակել, որից պարզ է դառնում, որ ֆիլմում կնկարահանվեն Վիկտոր Ստեփանյանը, Հրանտ Թոխատյանը, Միքայել Պողոսյանը, Տաթև Հովակիմյանը, Սոս Ջանիբեկյանը:
Ի դեպ, ֆիլմի սցենարը գրել են Սերգեյ Յուդակովը և Ալեքսեյ Գրավիցկին` Արսեն Դանիելյանի հետ համահեղինակությամբ: Ֆիլմի գլխավոր դերակատարը Կոնստանտին Լավրոնենկոն է: