կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-17 16:41
Տնտեսական

Օրվա իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի սեփականության իրավունքի պաշտպանությունը և ներդրումային միջավայրը վնասվի․ տնտեսագետ. 168.am

Օրվա իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի սեփականության իրավունքի պաշտպանությունը և ներդրումային միջավայրը վնասվի․ տնտեսագետ. 168.am

168.am-ը սկանդալային բացահայտում էր արել, որոնք անուղղակիորեն ապացուցում էին, որ Նիկոլ Փաշինյանի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ․ ըստ էության, հրահանգավորում գործով քննիչ Արթուր Այվազյանին։

Արթուր Այվազյանը, ըստ մեր ներկայացրած տեսանյութերի, էլեկտրոնային նամակագրությամբ Աննա Վարդապետյանին է փոխանցում բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ: Տեսանյութերում նաև կան տարբեր մարդկանց անուններով word (և այլ) փաստաթղթեր, որոնք, ինչպես պարզեցինք, այդ գործով վկաների անուններն են ներառել: Այդ մարդկանց անուններով փաստաթղթերի առկայությունը նախաքննական մարմնի և Նիկոլ Փաշինյանի՝ իրավական գծով խորհրդականի նամակագրության մեջ ողջամիտ հիմք է տալիս ենթադրել, որ պետական պաշտոնատար անձինք համագործակցված կերպով, փաստորեն, «աշխատել են» նաև վկաների հետ:

 Ու մինչ այս տեղեկությունները, տեսանյութերն Ազգային Անվտանգության ծառայությունում անցնում են իրենց ոդիսականը, տնտեսագետները վստահեցնում են՝ գործարար ոլորտի ու ներդրումային միջավայրի վրա այս դրվագները լավ չեն անդրադառնա։

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը նման դեպքերը որակում է հարված գործարար միջավայրին․ «Իրականում, կարծեք թե, օրվա իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի սեփականության իրավունքի պաշտպանությունը և, ընդհանրապես, ներդրումային միջավայրը վնասվի։ Նախաձեռնեցին բանկային գաղտնիքի մասին օրենքի փոփոխությունը, ինչը նաև ներդրումային միջավայրի տեսանկյունից է խնդրահարույց, դրան գումարած՝ նաև այս քաղաքական անկայունությունն ու դրանից բխող բարձր ռիսկերը, աշխարհաքաղաքական անորոշությունները և հիմա էլ՝ փաստացի արդեն կոնկրետ բացահայտումներ»։

Տնտեսագետը նկատում է, որ մեր կայքում բացահայտված դրվագը վերաբերում է ոչ միայն կոնկրետ գործին, այլև առհասարակ մեր պետության միջազգային ներդրումային վարկանիշին․ «Ոչ միայն տվյալ գործին վերաբերող օրենքի խախտման մասին ենք մենք խոսում, եթե դա այդպես է, պետք է հետաքննվի, բայց դա նաև տեսնում են մեր պետության գործընկերները, որոնք ներդրումային ծրագրեր ունեն, և այլն։  Սա, այո՛, իրապես խորը մտահոգիչ է, որովհետև փաստացի ստացվում է, որ բանկային գաղտնիքի մասին օրենսդրությունը ոչ միայն թուլացվում է, այլ նաև՝ եղածը չի պաշտպանվում, եղած օրենսդրությունը չի պաշտպանվում, և ցանկացած պարագայում դա կարող է խախտվել՝ հիմնականում քաղաքական նպատակներից ելնելով, անձնական շահադիտական նպատակներից ելնելով։

Սա իրապես վտանգավոր հաղորդագրություն է՝ հատկապես օտարերկրյա ներդրողների համար։ Այդ դեպքն այնքան բազմակողմանի է, և այստեղ մասնակիցների շրջանակներն էլ եթե հաշվի ենք առնում՝ մինչև վարչապետի աշխատակազմ և այլն,  դառնում է արդեն ոչ թե առանձին մի դեպք, այլ ընդհանրական՝ մեր երկրի ներդրումային իմիջին վերաբերելի կոնկրետ փաստ։ Եվ այո՛, դեռ երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի մենք կարողանանք հակառակը հիմնավորել, և կարողանանք ներդրումային միջավայրի ուղղակի կրած վնասը վերականգնել»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում