Փոխարժեքներ
01 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
«Արամ Խաչատրյան» համերգասրահում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց մշակույթի գործիչների հետ:
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը վարչապետից հետաքրքրվեց` ժամանակին պատմության և մշակութային պահպանության կոմիտե ունեինք, հնարավո՞ր է այն վերականգնվի:
Վարչապետը պատասխանեց, որ մշակույթի նախարարությունում կա հուշարձանների պահպանության գործակալություն: «Ես ձեզ վստահեցնում եմ, որ այնտեղ բարեխիղճ մարդիկ են և կատարում են իրենց աշխատանքը: Մամուլում քննադատություններ էին հնչում` ո՞ւր է նայում այդ գործակալությունը, երբ այս կամ այն հուշարձանն է ոչնչացվում: Իրականում նրանք իրենց գործառույթը կատարել են, համապատասխան հանձնարարականներ են տվել այն մարմիններին, որոնք պետք է ապահովեին այդ հուշարձանների պահպանությունը, բայց մարմիններն անգործություն են ցուցաբերել»,- ասաց Փաշինյանը:
Նա իր միտքն ավելի պարզեցրեց. «Ավելի պարզ ասեմ` եթե գործակալությունն ուզում է հուշարձանը պահպանել, իսկ կառավարությունը չի ուզում պահպանել, պարզ է` գործակալությունը չի կարող իր վերադասի կամքը հաղթահարել և պահպանել հուշարձանը»:
Վարչապետն ընդգծեց, որ հուշարձանների պահպանության առումով իրենց քաղաքականությունը միանշանակ է: «Մենք երաշխավորում ենք, որ ՀՀ-ում այլևս ոչ մի մշակութային հուշարձան չի վնասվի, չի ոչնչացվի, եթե ինչ-որ միջամտություն էլ կարվի, միայն դրա պահպանության նպատակով կարվի»,- ասաց նա: