|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Առնվազն 9 մարդ է զոհվել և ավելի քան 1,8 հազարը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել Իրանում կրակի ավանդական Չարշանբ–է Սուրի փառատոնի ժամանակ: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Իրանի արտակարգ իրավիճակների կառավարման կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Մոջթաբա Խալեդին:
«Այս տարի Չարշանբ–է Սուրիի գիշերը 9 մարդ է զոհվել, 1894-ը՝ վիրավորվել»,- նրա խոսքերն է մեջբերել IRIB հեռուստառադիոհեռարձակման կորպորացիան:
Խալեդին հավելել է, որ անցյալ տարի 4 մարդ է մահացել, իսկ 1498-ը՝ վիրավորվել:
Ըստ նրա՝ «ամենաշատը վիրավորվել են Թեհրանի, Արևելյան Ադրբեջանի, Քերմանշահի նահանգներում, վիրավորների 46%-ը 6-ից 18 տարեկան են»:
Չարշանբ-է Սուրին ավանդական տոն է, որը նշվում է իրանական Ամանորից՝ Նուրուզից առաջ`վերջին չորեքշաբթի օրը: Այս օրը մարդիկ խարույկներ են վառում և ցատկում դրանց վրայով: Վերջին տարիներին պիրոտեխնիկայի կիրառումը մեծ տարածում է գտել երիտասարդների շրջանում, ինչի արդյունքում տարեկան հարյուրավոր մարդիկ են վիրավորվում: