|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Երեկ առավոտյան ժամերից սկսած թուրք-իրանական սահմանին իրար հետևից երկրաշարժեր են տեղի ունենում: Վանի Բաշքալե (պտմ. Ադամակերտ) շրջանում տեղի էր ունեցել 5.9 մագնիտուդ երկրաշարժ. հայտնում է Yerkir.am-ը:
Երկրաշարժի հետևանքով Թուրքիայում մահացել է 9 մարդ, 21-ն էլ վիրավորվել են, իսկ Իրանում վիրավորների թիվը հասել է 30-ի:
Նույնը օրը՝ երեկոյան, դարձյալ 5.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի Խոյ քաղաքում: Երկրաշարժից տուժել են մի քանի գյուղեր: Երկրաշարժը զգացվել է Հայաստանի և Արցախի մի քանի մարզերում:
Ցնցումները շարունակվում են մինչև հիմա: Ըստ Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության՝ երկրի տարբեր շրջաններում տարբեր ուժգնությամբ ցնցումներ են տեղի ունենում: