Փարիզում «դեղին բաճկոններ»-ի մասնակից ինը մարդ բերման է ենարկվել
Փարիզի իրավապահ մարմինները բերման են ենթարկել «դեղին բաճկոններ»-ի բողոքի ցույցի ինը մասնակցի: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Բողոքի ցույցեր են ընթանում նաև Ֆրանսիայի այլ քաղաքներում` Լիլում, Նանտում, Բորդոյում: Որոշ քաղաքներում արձանագրվում են բախումներ ոստիկանության հետ, որն ուղեկցվում է ոստիկանության կողմից արցունքաբեր գազի կիրառմամբ: