|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Իրանում առնվազն 13 մարդ է զոհվել Չարշանբ-է Սուրի՝ կրակի ավանդական փառատոնի ժամանակ. հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իրանի արտակարգ իրավիճակների կազմակերպության ղեկավար Ջաֆար Միադֆարին։
«Այսօր երեկոյան՝ ժամը 20:30-ի դրությամբ, 13 մարդ, ցավոք, մահացել է վնասվածքներից»,- ասել է պաշտոնյան։
Տեղի ունեցած միջադեպերի հետևանքով տուժել է 814 մարդ։
Չարշանբ-է Սուրին ավանդական տոն է, որը նշվում է Նովրուզին նախորդող չորեքշաբթի գիշերը։ Ավանդաբար, այդ օրը մարդիկ խարույկներ են վառում և ցատկում դրանց վրայով։ Վերջերս փառատոնում տարածված է դարձել պիրոտեխնիկայի օգտագործումը, ինչի պատճառով ամեն տարի հարյուրավոր մարդիկ են վիրավորվում ու զոհվում: